|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման հարցով:
Ըստ Asbarez-ի՝ ի պատասխան՝ Օբամայի վարչակազմի պաշտոնյաներից մեկն հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ու Ադանայում հյուպատոսարանը ուշադիր հետևում են Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմանը և վերջին օրերին բարձրացրել են այդ հարցը տեղական ու պետական իշխանության մարմիններում։
Թուրքիայի կառավարությունը տեղյակ է պահել ԱՄՆ-ին հոգևոր շինությունները պետականացնելու որոշման մասին՝ «որպես բյուրոկրատական միջոց մարտական գործողությունների ընթացքում վնասված կառույցները վերանորոգելու համար»:
Պատասխան հայտարարության մեջ ամերիկացի պաշտոնյան նշել է, որ տեղական դատարաններում արդեն հայցեր են ներկայացվել այս որոշման դեմ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը երեկ այդ խնդրով գրավոր հարցեր էր ուղղել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: