|
Փոխարժեքներ
14 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 438.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 504.07 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և անհապաղ աշխատանքի անցնել՝ բացելով Լաչինի միջանցքն ու ապահովելով տեղաշարժի ազատությունը՝ երաշխավորելով անհատների, փոխադրամիջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը: Կազմակերպությունն այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկել է կյանքը փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Դիմում ենք ժողովրդավարական կառավարություններին, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը», - գրել է Freedom House-ը:
Ավելի վաղ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ չնայած համառ ջանքերին, իրենք ներկայում չեն կարողանում օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով, ներառյալ Ակնան:
«Ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ մարդասիրական իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- ասել է ԿԽՄԿ-ն։