կարևոր
673 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-19 21:54
Աշխարհ

Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել. Թրամփ

Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել։ Նա գրառում է արել «Truth Social» սոցցանցում։

«Քիչ առաջ ավարտվեց Պուտինի հետ իմ զրույցը։ Կարծում եմ, որ այն շատ լավ անցավ։ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես բանակցություններ կսկսեն կրակի դադարեցման և, որ ավելի կարևոր է, պատերազմի ամբողջական ավարտի շուրջ։ Պայմանները կհամաձայնեցվեն երկու կողմերի միջև, ինչպես և պետք է լինի, քանի որ միայն նրանք գիտեն բանակցային գործընթացի մանրամասները, որոնք հասանելի չեն որևէ մեկին»,– նշել է նա:

Ըստ Թրամփի` Ռուսաստանը ցանկանում է ԱՄՆ–ի հետ մեծածավալ առևտուր ծավալել ուկրաինական հակամարտության ավարտից հետո։

«Ռուսաստանը հսկայական հնարավորություններ ունի աշխատատեղեր ստեղծելու և բարեկեցություն կառուցելու համար։ Նրա ներուժն անսահման է»,– հավելել է ԱՄՆ նախագահը։