Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Պաղեստինի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա բնակավայրի վրա իսրայելական հարվածների հետևանքով 94 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Տասնյակ մարդիկ վիրավոր են։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։Նշվում է, որ ռմբակոծվել է 5-հարկանի բազմաբնակարան շենք, որտեղ ապաստանել էր անկլավի այլ շրջաններից տեղահանված 150 անձ։
Ըստ առողջապահական իշխանությունների՝տասնյակ մարդիկ դեռ փլատակներում են, մինչդեռ քաղաքացիական պաշտպանության ջոկատները և շտապօգնության բրիգադները չեն կարողանում հասնել այնտեղ՝ ճանապարհներին կուտակված փլվածքների պատճառով։
Գազայի հատվածի հյուսիսը, մասնավորապես՝ Ջաբալիան և Բեյթ Լահիան, արդեն 25 օր է՝ պաշարման մեջ են գտնվում։ Ըստ WAFA գործակալության՝ այս ընթացքում արգելափակվել է սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումը տվյալ հատված։ Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ գերեվարվել։ Դեռ մոտ 100 պատանդ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 43 000-ը։