Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել և հարձակումներ իրականացնել Գազայի հատվածի տարբեր տարածքների վրա, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 61 զոհ և 220 վիրավոր։ Զոհերի զգալի մասը բաժին է ընկել Գազա քաղաքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով Գազա քաղաքի կենտրոնում բնակելի շենքեր են ավերվել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք կշարունակեն «վճռականորեն գործել մինչև պատերազմի բոլոր նպատակներին հասնելը՝ մեր հողում մեր ապագան ապահովելու համար»։
Ըստ հրապարակումների՝ իսրայելական ուժերը նաև հարձակվել են Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքի մոտակայքում գտնվող պաղեստինյան Բիրզեյթ համալսարանի վրա՝ վնասելով գույքը և տարածելով սպառնալիքներով լի հայտարարություններ։
Համալասարանը հայտարարել է, որ տեղի ունեցածը պաղեստինյան կրթության դեմ ուղղված քաղաքականության շարունակությունն է։