կարևոր
1804 դիտում, 8 ժամ առաջ - 2025-05-16 22:53
Հասարակություն

Էս ի՞նչ կառավարման անտերություն ու անկարողություն է մայրաքաղաքում. պատգամավոր

Էս ի՞նչ կառավարման անտերություն ու անկարողություն է մայրաքաղաքում. պատգամավոր

Երեւանի Հանրապետության փողոցը երկու ամիս առաջ, երկարատև, իբրև թե հանգամանալից և մանրակրկիտ «նորոգումից» հետո շահագործման հանձնեցին՝ մատուցելով որպես բարեփոխվող Երևանի այցեքարտերից մեկը, իսկ մեկ շաբաթ հետո եզրաքարերը շարժվում էին, իսկ ամեն անձրևից հետո ճաքած ու քանդված, խախուտ սալաքարերից ցեխը շիթով թռնում է անցորդների վրա։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Ծառերի շուրջ էլ իբրև թե նորաոճ դեկորատիվ շրջանակներ էին տեղադրված՝ առանց ամրացնելու, տատանվող, մի մասն արդեն դուրս պրծած։ Բայց սա բոլորը չէ։

Ու հիմա ողջ փողոցի երկայնքով խորը փոս է փորված՝ կաբել են անցկացնելու։

Սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ՝ վերջինը։ Ու, թե ինչ որակով և երբ են հետ դնելու սալաքարերը, պարզ է․ կիսատ-պռատ կարկատան, կցկցած, կես հող, կես ցեմանտ․․․ Զզվելի է ուղղակի․․․ ամբողջ քաղաքաքն այս կարկատանն է, քաղաքաշինական խոտանը, գավառական ճաշակն ու․․․ ու քամուն տված մեր միջոցները․․․

Մի ամսից երևի «Վիոլան» կգա, հետո՝ «Տելսելը»․․․Մի՞թե հնարավոր չէ քաղաքում բոլոր հանրային ծառայությունները համադրել ու պլանավորել, կառավարել։

Էս ի՞նչ անտերություն է, էս ի՞նչ կառավարման անտերություն ու անկարողություն է մայրաքաղաքում։

ԽՈՏԱՆ, ՔԱՄՈՒՆ ՏՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ, ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ․․․

Այս բոլոր շինարարությունները ավարտական ակտով ինչպե՞ս եք ընդունվում, ի՞նչու չեք հետևում պարտադիր նորմատիվների պահանջներին, ովքե՞ր են շահում մրցույթները ․․․․ բա թե՝ կոռուպցիայի դեմ պայքար․․․

Ինչին կպաք՝ խոտան, ոչ պռոֆեսիոնալիզմ, տգիտություն ու խայտառակություն․․․

Եվ այս ուղեղով, կարողություններով ու չափանիշներով Ակադեմիական քաղաք եք կառուցում ու դեռ ԱԺ ամբիոնից անբարոյական հայտարարություններ հնչեցնում, թե ընդդդիմությունր դեմ է կրթական բարեփոխումներին։

Կթվա, թե մանրուքից եմ խոսում, բայց համատարած այս քաոսն է․․․և եթե կարդաք և տեսնեք օրենքերի որակը․ խայտառակ տեքստեր քերականական ու իմաստային սխալներով, իրավական անկապությամբ․․․ԽՈՏԱՆ

Երկիր-մղձավանջ՝ ամենուր, բոլոր ոլորտներում․․․»,– գրել է ընդդիմադիր պատգամավորը։