կարևոր
2344 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-26 12:06
Հասարակություն

Նորմալ կառավարման պայմաններում այս պահին արդեն բարձրաստիճան ղեկավարները պետք է լինեին աղետի գոտում. պատգամավոր

Նորմալ կառավարման պայմաններում այս պահին արդեն բարձրաստիճան ղեկավարները պետք է լինեին աղետի գոտում. պատգամավոր

Նորմալ կառավարման պայմաններում այս պահին արդեն բարձրաստիճան ղեկավարները, կառավարիչները պետք է լինեին աղետի գոտում։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Աղետալի վիճակ է Լոռու մարզի բազում բնակավայրերում, Ալավերդիում, Տաշիրում։ Տոկունություն եմ մաղթում մեր հայրենակիցներին այս դժվարին պահին։ Վնասվել է, որոշ հատվածներում ավերվել է Մ6 միջպետական ճանապարհը, որը Վրաստանի հետ ցամաքային կապ ապահովող այս պահին հիմնական մայրուղին է։

Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ամբողջությամբ շահագործման էր հանձնվել մեկ տարի առաջ միայն։ Ու հիմա՝ անգործունակ է։ Մյուսը՝ Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն երթուղին Կիրանց հատվածում արդեն բավականին խնդրահարույց վիճակում է։ Առայժմ պատկան, պետական, կառավարչական մարմիններից պաշտոնական հայտարարություններ չեն ստացվել։ Քար լռություն է, եթե չասենք՝ անգործություն։

Նորմալ կառավարման պայմաններում այս պահին արդեն բարձրաստիճան ղեկավարները, կառավարիչները պետք է լինեին աղետի գոտում։ Բայց՝ նորմալ կառավարման դեպքում կլիներ այդպես»։