կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 19:15
Քաղաքական

ՀՀ-ն պարտավորվում է Ադրբեջանին տրամադրել ազգային ուղղությամբ աշխատող հայերի տվյալները. Ն. Հոխիկյանը՝ Ադրբեջանի տարածած փաստաթղթի մասին

ՀՀ-ն պարտավորվում է Ադրբեջանին տրամադրել ազգային ուղղությամբ աշխատող հայերի տվյալները. Ն. Հոխիկյանը՝ Ադրբեջանի տարածած փաստաթղթի մասին
Լրագորղ Նաիրի Հոխիկյանը գրում է.
 
«Ադրբեջանը տարածել է մի փաստաթուղթ, որի իսկությունն էլ եթե հաստատվի, ապա տեղի կունենա այն, ինչի մասին զգուշացնում եմ շարունակ' Հայաստանի անզեն թուրքականացում։
 
1. Ադրբեջանը ստանում է Հայաստանում լայնածավալ և չհարկվող ներդրում կատարելու հնարավորություն, ինչը տնտեսական խոշոր լծակ է։ Վրաստանի օրինակով։
 
2. Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին տրամադրել այն մարդկանց տվյալները, որոնց նկատմամբ Բաքուն քրեական գործ է հարուցել իր դեմ քայլեր անելու համար։ Այլ կերպ ասած' ազգային ուղղությամբ աշխատող հայերին»։