Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության և Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Լավ վիճակում չեն նաև Լիբիայի, Իրանի, Սոմալիի, Սիրիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և մի շարք այլ երկրների բնակիչները: Այս երկրների քաղաքացիների երկու երրորդից ավելին մերժում է ստացել Միացյալ Նահանգների տուրիստական վիզայի համար դիմելիս:
Որպես զբոսաշրջիկ Միացյալ Նահանգներ մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի, Կոնգոյի, Հաիթիի, Հոնդուրասի, Նիգերիայի, Տաջիկստանի բնակիչների 60 տոկոսից ավելին մերժում են ստանում դեսպանություններում:
Փոքր-ինչ ավելի լավ վիճակում են Հայաստանի, Ուկրաինայի, Կուբայի, Իրաքի, Քենյայի, Մոլդովայի, ու Պակիստանի քաղաքացիները: Այս երկրներից ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած Ադրբեջանի քաղաքացիների միայն քառորդն է մերժում ստանում:
Առավել հեշտ են ԱՄՆ-ի տուրիստական վիզաներ տրվել 2019-ին Արգենտինայի, Կիպրոսի, Հոնկոնգի ու Քուվեյթի քաղաքացիներին: Այս երկրներում մերժումների թիվը չի գերազանցում 5 տոկոսը: Իսկ ահա Արևմտյան Սահարայի քաղաքացիներից և ոչ մեկի դիմումը 2019-ին ԱՄՆ-ի դեսպանատներում չեն մերժել:
Միացյալ Նահանգներ մուտքի համար տուրիստական վիզա չի պահանջվում 39 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Եվրամիության մի շարք անդամների, Ավստրալիայի, Սինգապուրի, Նոր Զելանդիայի ու մի շարք այլ երկրների: