|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հունիսի 2-ին Ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համացանցում իրականացրած հերթական մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում «Զնդան» անունով օգտատերը, հրապարակված հոդվածին է կցել կորոնավիրուսային համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճենները։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:
Ցուցակներում նշված են եղել 132 մահացած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, մահվան օրը, հասցեն և բժշկական հաստատության մասին տվյալներ։
Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։