|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի պաշտոնական այցով ժամանել է Էր Ռիադ, հաղորդում է Tasnim-ը։
Նա Սաուդյան Արաբիա է մեկնել իր սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի պաշտոնական հրավերով։
Իրանի արտգործնախարարը մտադիր է Սաուդյան Արաբիա այցի ընթացքում քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ Թեհրանի և Էր-Ռիադի հարաբերությունները, մահմեդական աշխարհին առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մաշհադում նրա գլխավոր հյուպատոսությունը պաշտոնապես վերսկսել են իրենց գործունեությունը։
Սաուդյան Արաբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Թեհրան է ժամանել մի քանի շաբաթ առաջ, և մոտ ապագայում սպասվում է, որ Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպանատան նոր հավատարմատարը կմեկնի Ռիադ։