կարևոր
1225 դիտում, 3 օր առաջ - 2025-02-17 13:29
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում: Այդ մասին հաղորդում է The New York Post-ը։

Էր Ռիադ այցի ընթացքում նա, մասնավորապես, հանդիպում կանցկացնի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք կքննարկեն Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ Ռուբիոն Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ կայցելի փետրվարի 15-ից մինչև 18-ն ընկած ժամանակաշրջանում։

Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրների, հաղորդել էր, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կկայանա Ուկրաինային նվիրված ամերիկա-ռուսական հանդիպում։