Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Բերդ համայնքն այսօր մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշել Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձը:
Կայացել է հանդիսավոր քայլերթ, որին մասնակցել են Բերդ համայնքի բոլոր՝ 17 բնակավայրերի ներկայացուցիչները:
Բերդի համայնքապետարանի հարակից հրապարակում տեղի է ունցել միասնական տոնական միջոցառում:
Հնչել է ՀՀ պետական օրհներգը:
Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Տերունական աղոթք է հնչեցրել: Նա իր ելույթում մասնավորապես նշել է. «Շնորհավորում եմ ամենքիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առիթով: Որևէ ընտանիք անմասն չի մնացել և իր ուրույն ներդրումն է ունեցել հաղթանակի կերտման գործում: Բավական է միայն հիշել, որ Բերդի տարածաշրջանը՝ մեր համայնքը, ճակատ է ուղարկել 5082 հայորդու: Նրանց մեծ մասը չի վերադարձել: Սա նշանակում է, որ դա իսկապես եղել է Հայրենական պատերազմ: Հայրենական պատերազմում տարած հաղթանակը կարողացել է դաստիարակել հայրենասեր և խիզախ սերունդ: Մեր պապերն այնպիսի ոգի են ժառանգել մեր հայրերին, որ ամենածանր ժամանակներում՝ 90-ականներին, կարողացել են կերտել Արցախյան հաղթանակը, ինչպես նաև ազատագրել հայկակական Շուշին: Դժբախտաբար, մենք չգնահատեցինք մեր հաղթանակները, և ցավոք, այսօր գլխիկոր ենք..․»:
Պահեստազորի գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը ներկայացրել է հայ ժողովրդի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում և հաղթանակի նվաճման գործում. «Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձը: Այդ հաղթանակի կերտման գործում իր հսկայական և ծանրակշիռ դերն է ունեցել մեր տաղանդավոր հայ ժողովուրդը: Պատերազմի տարիներին Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ազգաբնակչությունը կազմում էր 1 մլն 50 հազար մարդ: Ռազմակաճակատ է մեկնել 300 հազարը, 200 հազար հայորդի՝ Խորհրդային Միության այլ տարածքներից, 100 հազարը՝ սփյուռքից: Այսպիսով՝ երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է շուրջ 600 000 հայորդի: Մեծ է եղել Հայրենական մեծ պատերազմում հայկական ազգային դիվիզիաների դերն ու նշանակությունը,- » նշել է Անդրանիկ Մակարյանը, ապա հավելել. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի թոռները, որոնց բաժին ընկավ Արցախյան շարժումը, իրենց խնդիրը պատվով կատարեցին, հասան Շուշի, ազատագրեցինք Արցախը: Ի՞նչ է անհրաժեշտ անել. դուրս գալ այս ծանր վիճակից, համախմբվել, որպեսզի ի կատար ածենք մեր պապերի կիսատ մնացած երազանքը: Կեցցե՛ տաղանդավոր հայ ժողովուրդը, հայ զինվորը, փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը»:
Միջոցառումն իր ելույթով եզրափակել է Բերդ համայնքի ղեկակավար Աստղիկ Հակոբյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, պատիվ ունեմ ողջունելու և շնորհավորելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: Հաղթանակ, որ ձեռք է բերվել արյան գնով, արիությամբ: 80 տարի առաջ մեր պապերի կերտած հաթանակը պատմության մեջ մնաց որպես միասնականության և համախմբվածության հաղթանակ: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ այսօրվա միջոցառմանը ներկա գտնվելու համար: Թո՛ղ մեր միասնականությունը ուժ ու եռանդ, ոգևորություն ներշնչի, ունենանք նո՛ր հաղթանակներ՝ հանուն ապագայի, հանուն մեր սուրբ երկրի»:
Ելույթ են ունեցել Բերդի համայնքային մշակույթի տան պարային խմբերը:
Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված տավուշցիների, 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողների և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ: