Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.28 |
EUR | ⚊ | € 442.38 |
RUB | ⚊ | ₽ 4.8166 |
GBP | ⚊ | £ 519.46 |
GEL | ⚊ | ₾ 141.87 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքնավնասումով բանակից ազատված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը երեկ միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին եւ ԱԺ ամբիոնից մի «սրտառուչ» ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տարիներ առաջ մեր գրած մի լուրին։ «Իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո։
Էդ ընթացքում կապնվեցին համայնքապետարան, համայնքապետարանից ճշգրտեցին երեխայի գտնվելու վայրը, սեռը, անունը, ազգանունը եւ այլն, եւ էդ երեխու վրա հոդված գրեցին»,- ասաց նա` չմանրամասնելով, թե խոսքն ինչ լուրի մասին է, եւ փորձելով տպավորություն թողնել, թե մենք մտել ենք իր ընտանիք, թիրախավորել իր անչափահաս դստերը:
Մինչդեռ հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը, նրա կերպարն էինք ընդամենը բացահայտել` գրելով, որ ՔՊ-ական պատգամավորը 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Թե այդ լուրի ինչն էր անբարո, եւ որտեղ էր տեսել «ընտանիք մտնելու» փաստը, իր աղջկան Սմայլիկ անվանած պատգամավորն իր ելույթը լսողներին, բնականաբար, չբացատրեց»: