Փոխարժեքներ
07 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.28 |
EUR | ⚊ | € 442.38 |
RUB | ⚊ | ₽ 4.8166 |
GBP | ⚊ | £ 519.46 |
GEL | ⚊ | ₾ 141.87 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ հուզական ելույթով՝ մեղադրելով ԶԼՄ-ներին իր 3 ամյա երեխային «թիրախավորելու» համար։
«3 տարեկան իմ երեխայի վրա հոդված տպեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո…., – հայտարարեց Նորատուսցի պատգամավորը:
Իսկ ինչ էր գրվել լրատվամիջոցների կողմից, ավելի կոնկրետ՝ «Հրապարակ» օրաթերթի կողմից 2022 թվականի մայիսի 15-ին: Ըստ օրաթերթի՝ «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ. ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց. «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլիկ Նարեկի»։ Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ Պատասխանն էր. «Հա, պատգամավորի աղջիկն է»»։
Փաստորեն, այս հրապարակումը Նարեկ Գրիգորյանը համարում է երեխային թիրախավորել:
Իհարկե, ծնողները կարող են ընտրել երեխայի ցանկացած անուն, բայց մամուլին մեղադրել թիրախավորման մեջ խիստ վտանգավոր է, քանի որ ստացվում է, թե իշխանությունն է փորձում սահմանել՝ ինչ կարելի է լուսաբանել, իսկ ինչ՝ ոչ։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ շփոթում են քննադատությունը «թիրախավորման» հետ։ Հանրային գործիչ լինելը ենթադրում է հանրային վերահսկողության ենթարկվել։ Իսկ եթե որոշ տեղեկություններ կարող են դառնալ հանրային հետաքրքրության առարկա, ապա լրագրողները պարտավոր են դրանք ներկայացնել՝ առանց վախենալու «զգացմունքային» հակահարվածներից, որը երեկ արեց Նարեկ Գրիգորյանը: Ի վերջո, պատգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ»։