|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանի մասին պատմող «Ճշմարտությունը իշխանություններին» վավերագրական ֆիլմը կցուցադրվի հաջորդ տարվա փետրվարի 19-ին. հայտնում է NME-ն:
Ֆիլմը կպատմի Թանկյանի կյանքի երեք տասնամյակների, ներառյալ՝ 2018-ին Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերին նրա մասնակցության մասին:
Գլխավոր հերոսի խոսքով՝ ֆիլմն «արտացոլում է իր՝ երեք տասնամյակների ճանապարհորդությունը երաժշտության և քաղաքացիական ակտիվության միջև»:
Ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը նախապես նկարահանել էր 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում իրադարձությունների մասին պատմող «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմը, որի գործադիր պրոդյուսերը և երաժշտության հեղինակը Թանկյանն էր: