կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 14:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը չի կարող արժանապատիվ բանակցել․ Նաիրա Զոհրաբյան

Չի կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը արժանապատիվ կերպով բանակցել և խնդիրներ լուծել՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում։

Նա համոզված է, որ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։

«Այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք զուգահեռ իրականություններում․ կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստանը, որովհետև Արցախը մենք, ցավոք սրտի, արդեն կորցրել ենք։ Եվ կա իմքայլականների ստեղծած իրականությունը, որտեղ նրանք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հասարակության ուշադրությունը»,-նշեց նա։

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց ռազմագերիների խնդիրը։

«Նիկոլ Փաշինյանը գրեց, որ գնում է Մոսկվա և իր թիվ մեկ խնդիրը լինելու է ռազմագերիների խնդիրը։ Գնաց, հերթական անգամ գլուխը խոնարհեց Ալիևի առաջ, հերթական անգամ մեր Սյունիքով ճանապարհ տվեց թուրքերին, որպեսզի իրականացնեն Մեծ Թուրանի իրենց ծրագիրը։ Ալիևը հայտարարեց, որ ինքը գոհ է բանակցությունների արդյունքներից։ Իսկ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդիրների հետ։ Այստեղ և այսօր պետք է քննարկվի մեկ օրակարգ․ այդ մարդն ի վիճակի չէ այլևս ադեկվատ բանակցություններ վարելու», – ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նկատեց, որ այսօր առկա են Հայաստանի պետականությանը սպառնացող լրջագույն վտանգներ։

Մանրամասն՝ տեսանյութում․