Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Ըստ լուրերի՝ Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է ձեռք բերել եւ փորձել է դրանք «տնօրինել»: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Առաքելյանն իբր այդ տեսանյութերը չտարածելու դիմաց գումար է պահանջել ՀՀԿ-ական պատգամավորներից: Ինչեւէ, պաշտոնապես հայտնի է, որ Առաքելյանը կալանավորված է շորթման մեղադրանքով, եւ վերջ:
«Ժողովուրդ»-ին երեկ լուրեր հասան, որ խնդրո առարկա տեսանյութերով անցնող ՀՀԿ-ականներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն է: Վերջինս այդ լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ոչ Տիգրան Առաքելյանը եւ ոչ իր տարածած տեսանյութերը, ու ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել նման տեղեկությունները: Ո՞վ է ընդհանրապես այդ Տիգրան Առաքելյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում