Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավագույն բարերար» անվանակարգում հաղթած Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ, ոչ անհայտ Էդուարդ Բաբայանն իր դստերը երկու թիկնապահներով է ճանապարհում Երևանի պետական համալսարան` դասի: Աղջիկը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Եվ չնայած ԵՊՀ մուտք գործելու համար երիտասարդները պետք է անպայման ուսանողական տոմս ունենան, սակայն թիկնապահներն Էդոյի դստերն ուղեկցում են լսարան և ֆակուլտետի միջանցքում սպասում:
Մոտ մեկ շաբաթ առաջ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը հայտնվել է նրանց թիրախում: Թիկնապահները ծաղրել են դասախոսին, նրան «ապեր»-ով դիմել, վերջինս նկատողություն է արել նրանց, և վիճաբանություն է սկսվել: Աղմուկի վրա դուրս է եկել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը` Գեղամ Պետրոսյանը: Բանը նույնիսկ հասել է հրմշտոցի: Մոտեցել են նաև համալսարանի պահակակետի աշխատողները, բայց, տեսնելով Էդոյի ախրաննիկներին, անցել են նրանց կողմը: Երեկ կապվեցինք Ալեքսանդր Սաֆարյանի հետ, վերջինը չհերքեց միջադեպի մասին լուրը, բայց նկատեց, որ տեղեկություններն ուռճացված են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: