Փոխարժեքներ
07 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է այսօր Գյումրիում ծավալված իրադարձություններին, նշելով.
«Այսօր ՔՊ-ն որոշել էր գողանալ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ավագանիներից մեկի մանդատը։
Անմիջապես իրավիճակին արձագանքելու համար առավոտ շուտ Գյումրի մեկնեց «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ, «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Սոս Հակոբյանը։
Ընկերոջս՝ Սոսի գերպրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում մանդատագողությունը կանխվեց անգամ առանց դատարան հասնելու։ Այդ ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովից և կենտրոնական ընտրական հանձնաժողովից ամենազավեշտալի պատճառաբանություններն էինք լսում, թե ինչու չեն ուզում մանդատը օրենքով սահմանված կարգով փոխանցել ավագանու ցուցակից հաջորդ անդամին։
Սոս ջան, շնորհակալ եմ, որ գյումրեցու քվեին տեր կանգնեցիր ու ստիպեցիր ընտրական հանձնաժողովին կայացնել օրենքով պարտադրված որոշումը․․․»։
Ինչպես արդեն հաղորդել էինք՝ ԸԸՀ-ն չէր շտապում դադարեցնել «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները և նրա մանդատն, ըստ օրենքի, փոխանցել նույն դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկ Միրզոյանին։Փաստաբան Սոս Հակոբյանն առավոտյան բարձրաձայնել էր խնդրի մասին՝ մտահոգություն հայտնելով, որ այսպիսի մեթոդներով ՔՊ-ն փորձում է մանդատ փախցնել ընդդիմադիր դաշինքից։ Ահազանգից ժամեր անց՝ երեկոյան, խնդիրը հանգուցալուծվել էր։