կարևոր
829 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-18 23:44
Հասարակություն

Միահամուռ ու վճռական գործողություններով կանխվեց Մայր Տաճարի պղծման փորձը. պատգամավոր

Միահամուռ ու վճռական գործողություններով կանխվեց Մայր Տաճարի պղծման փորձը. պատգամավոր

Այսօր հայ ժողովուրդը գործեց հստակ ու աներկբա։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:

«Միահամուռ ու վճռական գործողություններով կանխվեց Մայր Տաճարի պղծման փորձը։ Սա պատահականություն չէր, այլ մեր հասարակության գիտակցված պատասխան՝ ազգային ու պետական հիմքերի դեմ տարվող վտանգավոր գործընթացներին։

Մայր Տաճարը մեր պատմական ու հոգևոր առանցքն է։

Եվ պետք է առանց երկիմաստության արձանագրել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեր ազգային ինքնության և պետականության խորհրդանիշն է։

Գործող իշխանությունների կողմից հովանավորվող այս պիղծ արշավը չի կարող ընկալվել այլ կերպ, քան հարված մեր պետականության և հոգևոր հիմքերին։

Վերջապե՛ս՝ սա հստակ ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր համարձակվում են ոտնձգություն անել մեր եկեղեցու, պետականության ու ազգային ինքնության դեմ. հայ ժողովուրդը միանշանակ կանգնած է իր ազգային արժեքների կողքին, և յուրաքանչյուր փորձ խարխլելու դրանք բախվելու է լուրջ ու անխուսափելի դիմադրության։

Այսօր հաղթեց մեր ժողովրդի անպարտելի ազգային ոգին...»: