Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Նարեկ Փաթաթանյանին ինքնասպանության են հասցրել: Մասնավորապես, նախքան դեպքի օրը ծառայակիցները Նարեկից շորթում են կատարել, ճնշել, նրա նկատմամբ բռնություն գործադրել:
Հիշեցնենք, որ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել էր: Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ մահվան փաստով հարուցված քրգործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյուքնում բացահայտվել են նախկինում նրա նկատմամբ կիրառված բռնութունների տարբեր դրսևորումներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 6 անձի մեղադրանքներ են առաջադրվել:
Հիեշեցնենք, որ Նարեկը Չարենցավանից էր, շախմատիստ, ԵՊՀ ուսանող: