Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցուցանիշները ցույց են տալիս, որ վատ է իրավիճակը, ապագայում ավելի վատ կլինի, իսկ իշխանությունն այդ ընթացքում ամեն ինչ անում է՝ ընդդիմությանը լռեցնելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմեն Մարուքյանը ԱԺ ամբիոնից։
Պատգամավորի խոսքով՝ փոխարենն այնպես անեն, որ տնտեսությունը զարգանա, սոցիալական երաշխիքներ լինեն, մարդկանց կյանքը լավանա, մարդկանց կյանքը գնալով վատանում է, իսկ իշխանությունը զբաղվում է ընդդիմախոսներով և մամուլով։
«Օրինակ, «Հրապարակ» թերթի լրագրող Էդիկ Անդրեասյանը դատախազի գրության հիման վրա հրավիրվել է Ոստիկանության քրեական հետախուզության վարչություն՝ մի հատ հոդված է գրել վարչապետի մասին»,-նշեց նա։
Մարուքյանը նկատեց, որ ՏՄՊՊՀ-ն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թերթերին հարցաշար է ուղարկում և ասում՝ տվեք ձեր կոմերցիոն գաղտնիքները՝ ինչ գովազդներ եք տալիս, ինչքան եք տալիս, ոնց եք տալիս։
«Մտել է այդ դաշտ։ Բոլոր խնդիրները թողած՝ ՏՄՊՊՀ-ն զբաղված է թերթերով, ում ասենք, ծիծաղի առիթ կտանք։ Դա խայտառակություն է, որ իշխանությունը զբաղված է սրանով։ Քաղաքական մեծամասնությունն էլ այդ ընթացքում զբաղված է իր՝ ժամանակին տված խոստումներով, որոնք իրավական հստակ ճանապարհներով չի կարողանում իրականացնել, և անում է սահմանադրական նորմերի, օրենքների խախտման միջոցով։ Սա է իրավիճակը։ Հիմա ժողովուրդը էլ փող չունի, որ հավաքի, տա կառավարությանը, իսկ երբ կար՝ չէր ծախսվում։ Քաղաքական հարց կա՝ ինչո՞ւ չէր ծախսվում, ինչո՞ւ նորմալ չեն աշխատել... ով չի աշխատել, պետք է վերանայել։ Ոչ թե ամեն տարի գալ ու նախկիններին մեղադրել, և զբաղվել քաղաքական ընդդիմախոսներով»,-հայտարարեց Մարուքյանը։
Նա նշեց, որ իր վրա հարձակվում են, բռնություն գործադրում, մյուս ֆրակիցայի ղեկավարի նկատմամբ գործ է հարուցվում, գնում է՝ դատարանը բաց է թողնում։
«Ձեր վերջին շրջանի արած քայլերը սրանք են, դուք զբաղված եք քաղաքական ընդդիմախոսությունը ճնշելու, ընդդիմադիր թերթերին լռեցնելու գործերով։ Պարոն վարչապետ, երբ եղել եք խմբագիր, ՏՄՊՊՀ-ն դիմե՞լ է Ձեզ, կամ ասե՞լ է՝ գովազդը քանի դրամով եք դնում։ Կամ լրագրողին կանչում են հարցաքննելու, որ իմանան՝ հոդվածում այսինչը գրելով ինչ է նկատի ունեցել... այս ի՞նչ մշակույթ եք բերել։ Անդադար ելույթ եք ունենում, թե ՀԿ սեկտորից եք եկել, լրագրող եք եղել, ո՞նց կարող եք հիմա լրագրողի իրավունքները ոտնահարել, բա հիմա ինչո՞ւ եք լռում։ Հետաքրքիր է, ՏՄՊՊՀ-ն իշխանությանը գիշեր-ցերեկ ծառայող կայքերին է՞լ է դիմել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․