կարևոր
880 դիտում, 14 ժամ առաջ - 2025-05-03 18:06
Աշխարհ

Խորքային պետության գործունեությունը Կիպրոսում. Անկարայի հետ կեղտոտ կապերի ցանց

Խորքային պետության գործունեությունը Կիպրոսում. Անկարայի հետ կեղտոտ կապերի ցանց
Հրապարակվել են Kıbrıs Today թերթի լրագրող Այշեմդեն Աքինի ուսումնասիրությունները եւ հոդվածների շարքը, որոնք բացահայտում են վիրտուալ խաղադրույքների ցանցի հետեւում կազմակերպված միջազգային դրամական շրջանառոթյունը՝ մութ հայելի ոչ միայն հանցավոր ցանցի, այլեւ այն բանի, թե ինչպես պետությունները, բյուրոկրատները եւ ֆինանսական համակարգը կարող են վերածվել լուռ գործընկերների։ Կիպրոսից՝ Մինսկ, այնտեղից՝ Դուբայ, Եվրոպայից մինչեւ Թուրքիա, մաֆիա եւ պետական ինտրիգներ։ Մութ պատկեր՝ հյուսված կոռուպցիայից, կաշառակերությունից, մահապատժից եւ անհետացած տեսանյութերից:

Հոդվածաշարքը պարունակում է հարցազրույցներ եւ ցնցող բացահայտվում ոչ միայն անօրինական խաղադրույքները (փող, թմրանյութեր եւ աճուրդներ), այլեւ այն մեխանիզմը, որի շրջանակներում Թուրքիայում դատական համակարգը եւ քաղաքականությունը միահյուսված են այս համակարգին, ինչպես նաեւ այն, թե ինչպես են որոշ մարդիկ գործում որպես «պետություն պետության մեջ»:

Սկսելու համար նախ սահմանենք, թե ով է հերոսը, որի անունը հաճախ հիշատակվում. Խալիլ Ֆալյալի (նոյեմբերի 9, 1969 - փետրվարի 8, 2022), թուրք-կիպրացի գործարար։ Ֆալյալին՝ Հյուսիսային Կիպրոսի տարբեր հատվածներում հինգ աստղանի հյուրանոցների, խաղատների եւ ընկերությունների սեփականատերը, հանդիսացել է նաեւ «Ֆամագուստայի թուրքական ուժերի» նախագահը։ 2016ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ում՝ փողերի միջազգային լվացման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Պնդվում էր՝ այս դեպքի պատճառով նա չի կարող հեռանալ Հս․ Կիպրոսի թուրքական հանրապետությունից: Նա մահացել է հիվանդանոցում, որտեղ ծանր վնասվածքներով տեղափոխվել էր 2022ի փետրվարի 8-ին տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով։ Մռայլ պատկեր՝ հյուսված  կոռուպցիայից, կաշառակերությունից, մահապատժից եւ անհետացած տեսանյութերից: Խալիլ Ֆալյալիի սպանությունից մնացած ժառանգությունը միայն փողը չէ.մաֆիայի կայսրություն, հետախուզական պատերազմի հետքեր եւ պետության ամենախորը շերտերը ներթափանցած համակարգը:

Կիպրոսում ստեղծված վիրտուալ խաղադրույքների կայսրությունը շարունակում է ստվերային փողերի շրջանառություն իրականացնել Թուրքիայում, Անգլիայում, Դուբայում եւ շատ այլ երկրներումՖալյալայի ամենավստահելի մարդը՝ նրա ֆինանսիստ Ջեմիլ Օնալը, առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել Նիդերլանդներում 16 ամիս կալանքի տակ մնալուց հետո: Եվ ավելի մանրամասն՝ ինչպե՞ս  էր լվացվում կեղտոտ փողը: Ո՞վ է կաշառել, ո՞ր քաղաքական գործիչներն էին այս կեղտոտ ցանցի մի մասը: Ինչպես են Թուրքիայում բացվում ցուցադրական գործերը եւ ինչպես են դատարկում արխիվները։

Երեք օր շարունակ Նիդեռլանդներում անվտանգության խիստ միջոցառումներքի ներքո անցկացված հարցազրույցում Ջեմիլ Օնալը բացահայտել է ոչ միայն Ֆալյալայի ընտանիքի, այլեւ բարոնների, քաղաքական գործիչների եւ պետության ներսում նրանց հետ համատեղ գործող որոշ կառույցների գաղտնիքները:Օնալը, որին պաշտպանության տակ են վերցրել ամերիկյան եւ հոլանդական հետախուզությանը հանձնած փաստաթղթերի շնորհիվ, ասում է՝ ողջ չի մնա, եթե իրեն արտահանձնեն Թուրքիա: Իր ունեցած տեղեկատվության եւ փաստաթղթերի պատճառով այսօր նա շատերի թիրախն է:

Այս գործում հետեւելու ենք ոչ միայն Ֆալյալիի ուղուն, այլեւ նրա թիկունքում ձեւավորված կարգին, պետության հետ միահյուսված մաֆիոզ-քաղաքական հարաբերություններին եւ հասարակությանն ամեն օր թունավորող դրամական հոսքին: Կբացահայտենք այն կարգը, որը երկրում ստեղծել են նրանք, ովքեր Կիպրոսին պարտադրել են «քաղաքական իսլամը» եւ նրանց հանցակիցները, եւ որը նրանք որեւէ հանգամանքում չեն ցանկանում խախտել։ Եվ այսօր. դուք նաեւ առաջին անգամ կկարդաք, թե ինչու Նիկոսիայում Թուրքիայի նախկին դեսպան Յասին Էքրեմ Սերիմն է գործուղվել Կիպրոս, եւ ինչու նա պաշտոնանկ արվեց ընդամենը յոթ ամիս անց:

Ֆինանսական մենեջեր Ջեմիլ Օնալը՝ Խալիլ Ֆալյալիին ամենամոտ մարդկանցից մեկը 2014-2021 թվականներին, բացատրում է․ «Յասին Էքրեմ Սերիմի եղբայրը՝ Իբրահիմ Սերիմը, ավարտել է իր համալսարանական կրթությունը Հյուսիսային Կիպրոսի թուքական հանրապետությունում։ Ես նրան ճանաչում էի ուսանողական տարիներից։ Նրանց ընտանիքը շատ ուժեղ քաղաքական եւ առեւտրային կապեր ուներ։ Նրանց հայրը՝ Մաքսուտ Սերիմը, տարիներ շարունակ հայտնի է եղել որպես Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ կանգնած անձնավորթւոյւն։ Նրանք մտերիմ էին հատկապես այն ժամանակ, երբ Էրդողանը Ստամբուլի քաղաքապետ էր։ ԱԶԿ-ի ստեղծման ժամանակ Մաքսուտ Սերիմն աչքի է ընկել որպես առաջին առաջիններից։ Դիարբեքիրլի Մյուջահիթ Արսլանի (Ալի Իհսան Արսլան) եւ Դողան ընտանիքի նման անունների հետ միասին, Մաքսուտ Սերիմը նույնպես այդ ժամանակաշրջանի «գաղտնի հովանավորներից» մեկն էր:

Երբ Իբրահիմ Սերիմը եկավ Կիպրոս՝ համալսարանում սովորելու, հոր ազդեցության տակ նա արագ ՀԿԹՀ-ի քաղաքացիություն ստացավ։ Այս քաղաքացիության շնորհիվ նա կարողացավ անմիջական հարաբերություններ հաստատել պետութայն հետ։ Ինչը հատկապես առավելություններ է տվել շինարարության ոլորտում։ Օրինակ, նա կարողացավ նախագծել երկհարկանի շենքի թույլտվությամբ հողամաս՝ այն հասցնելով տասը հարկի, ինչպես նաեւ կարողացավ միջամտել այն տարածքներին, որոնք սովորաբար արգելված էին շինարարության համար, ինչպիսիք են ռազմական գոտիները: Նա այդ տարածքները անհատներից կամ պետությունից գնեց մատչելի գներով, յանուհետեւ մշակեց խոշոր նախագծեր՝ ստանալով անհրաժեշտ թույլտվություններ հանրային աշխատանքների նախարարությունից, ներքին գործերի նախարարությունից եւ քաղաքապետարաններից: Բոլոր կառույցները, ինչպիսիք են Դերեբոյի ձվաձեւ շենքը եւ Կիրենիայի Crown Plaza-ն, իրականում կառուցվել են այն տարածքներում, որոնք փակվել կամ սահմանափակվել են կառուցապատման համար, եւ որոնց զարգացման կարգավիճակը հետագայում փոխվել է: Ընտանիքը լուրջ շահույթ է ստացել այս նախագծերից։Ես մտերիմ էի Իբրահիմի հետ, ուստի նրան ծանոթացրի Խալիլ Ֆալյալիիբ։ Հետագայում նրանց հարաբերություններն ավելի զարգացան։ Այդ ժամանակ Էքրեմ Սերիմը Անկարայի պետական հաստատությունում պաշտոնյա էր: Նա նույնիսկ արտաքին գործերի նախարարի տեղակալ չէր, բայց նրա անունը, միեւնույնն է, աչքի էր ընկնում։ Իր իշխանության շնորհիվ Մաքսուտ Սերիմի ազդեցության շրջանակը բավականին լայն էր։Իբրահիմ Սերիին նաեւ շատ մտերիմ էր այդ ժամանակվա ՀԿթհ-ն դեսպան Ալի Մուրատ Բաշչերիի հետ: Իրականում այդ մտերմության հիմնական պատճառը ոչ թե Իբրահիմի անձնական հատկանիշներն էին, այլ նրա հոր ազդեցությունը։ Այս կապերի միջոցով նա Ֆալյալիի ընտանիքի համար ստեղծեց մի տեսակ «պաշտպանիչ զրահ»: Կիպրոսում դեսպանները հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան նախագահը։ Այս պաշտպանիչ էկրանը հեշտացրեց Ֆալյալի ընտանիքի որոշ անդամների աշխատանքը։Եղել են նաեւ Սերիմի ընտանիքի եւ Ֆալյալի ընտանիքի միջեւ համագործակցության փորձեր: Օրինակ՝ շենքը վաճառելիս նախավճար է վերցվել՝ այն վաճառելու խոստումով։ Սերիմի ընտանիքը հետագայում փոխեց իր որոշումը եւ որոշեց շենքը վարձակալության տրվող տարածքի վերածել: Այնուամենայնիվ, նրանք ի վերջո վաճառեցին Ֆալյալի շենքն իր իրական արժեքից շատ ավելի բարձր գնով: Ֆալյալին տեղյակ էր այս իրավիճակի մասին, բայց չառարկեց «լրացուցիչ վճարին» ՝ Սերիմի ընտանիքի հետ ունեցած հարաբերությունների պատճառով: Քանի որ այդ հարաբերությունները նրան ապահովում էին քաղաքական եւ բյուրոկրատական պաշտպանություն:Այդ հարաբերությունների շրջանակներում գործընթացում ներգրավված էր նաեւ Էքրեմ Սերիմը։ Ի վերջո, նա շենքի բաժնետերերից մեկն էր եւ պետք է տեղյակ լիներ իրականացվող գործունեությանը։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրություններից հետո, երբ Էքրեմ Սերիմը դարձավ փոխարտգործնախարար, Խալիլ Ֆալալիի հետ հարաբերություններն էլ ավելի ռազմավարական դարձան:

Ֆալյալին եւ նրա կինը՝ Օզգեն, մտերմացան Էքրեմի հետ։ Փաստորեն, Կիպրոսում անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտը փոխանցվել է Յասին Էքրեմ Սերիմի Անգլիայում գտնվող ընկերությանը։

Էքրեմ Սերիմը նաեւ Հաքան Ֆիդանի (հետախուզության ղեկավար, այնուհետեւ՝արտաքին գործերի նախարար) հետ շատ մտերիմ անուն էր։ Նա գրեթե օգնականի պես էր պահում։ Հաքան Ֆիդանը նրան համարում էր իր որդին էր համարում եւ աջակցում էր նրան բոլոր առումներով։ Նույն հունով կառուցվել են նրա հարաբերությունները Ֆալյալի ընտանիքի հետ։ Իրականում, Հաքան Ֆիդանի որդու՝ Հալիթ Ֆիդանի եւ Խալիլ Ֆալալիի միջեւ եղել է  ծանոթություն։

Երբ Հաքան Ֆիդանը իմացավ Ֆալալյայի իբր ունեցած ձայնագրությունների հետ կապված իրադարձությունների զարգացման մասին՝ ցանկացավ, որ այդ ձայնագրությունները հանձնվեն պետության ձեռքը։ Այս առաքելության համար նա Էքրեմ Սերիմին ուղարկեց Կիպրոս՝ որպես դեսպան՝ ասելով․ «Վերցրու այդ ձայնագրությունները եւ բեր դրանք։ Այսպես, դիրքդ կբարձրացնես պետությունում»։ Էքրեմն ընդունել է հրավերը եւ ժամանել Կիպրոս։ Նա մտերմացավ Օզգե Ֆալj.ալիի հետ: Հանդիպումները տեղի են ունեցել Օզգեի հոր տանը, ոչ թե հյուրանոցներում։ Միեւնույն ժամանակ նա իր տանը հանդիպումներ է ունեցել Մեհմեդ Թաշքերի հետ։ Երբ Էքրեմ Սերիմը ժամանեց Կիպրոս, առաջին խնդիրն իր շուրջն անվտանգության բոլոր աշխատակիցների փոփոխությունն էր։ Նա իր բերեց իր թիմը: Նա հսկայական ջանքեր գործադրեց ձայնագրությունները վերադարձնելու ուղղությամբ։ Լուրեր են շրջանառվում, որ ընդհանուր առմամբ եղել է 45 կամ 46 տեսանյութԱյնուամենայնիվ, Էքրեմ Սերիմն Անկարա է հասցրել դրանցից միայն 40-ը: Մնացած 5 տեսանյութերը պահել է իր մոտ։ MIT-ը նկատել է այս թերությունը, քանի որ նրանք տեղեկություններ ունեին ժապավենների քանակի մասին:

Այդ դեպքերից հետո Հաքան Ֆիդանը ձայնագրություններն ուղարկել է Իբրահիմ Քալընին (հետախուզության ղեկավար)։ Իբրահիմ Քալընը, որպես Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնօրեն, իրավիճակի մասին զեկուցել է նաեւ Էրդողանին: Թեեւ հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ով է ձայնագրվել անեհտացած հինգ ձայնագրություններում, կան պնդումներ՝ այնտեղ հիշատակվում են Բինալի Յըլդըրըմի (նախկին վարչապետ) որդու եւ Հաքան Ֆիդանի որդու անունները:

Ավելի ուշ, երբ այդ տեղեկատվությունը հասավ Էրդողանին, իրավիճակը փոխվեց։ Էրդողանը հարցրել է. «ի՞նչ մեծ գումարի մասին է խոսքը։ Արդյոք ճիշտ է այն, ինչ ասվում է ձայնագրոյթունների մասին»: Նա զանգահարել է Էքրեմ Սերիմին, Անկարա։ Մաքսութ Սերիմը ոտքի է կանգնել եւ պաշտպանել որդուն՝ ասելով. «Ձայնագրությունները տրամադրվել են»։ Սակայն Էրդողանը հայտարարել է, որ լիովին կհետաքքնի՝ մնացած ձայնագրությունները գոյություն ունե՞ն, թե՞ ոչ՝ հայտարարելով․ «Քեզ վստահաում եմ քո հորդ շնորհիվ»։ Եթե ինչ-որ ձայագրոյթւններ կորել են, գնա՝գտիր, բայց ես քեզ հեռացնում եմ դեսպանատնից, իսկ քո հորը՝ իր պարտականություններից»։

 

Արիֆ Ասալիօղլու

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի