|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին գրել է իրավաբան Ռուբեն Մելիքյանը:
«Հիշեցնեմ, որ Նարեկն ու Վազգենն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։
Հիշեցնեմ նաև, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ քաղաքական հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղանակավոր միջազգային կառույցներ, այդ թվում, օրեր առաջ, Amnesty International-ը»,- գրել է նա: