Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գիշերը մեկնելու եմ Վենետիկ՝ Մխիթարյան միաբանության կազմակերպած շատ հետաքրքիր գիտաժողովին մասնակցելու ու գիտական զեկուցում ներկայացնելու համար։
Մեկնելու եմ լավ տրամադրությամբ, քանի որ քիչ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Կարապետյան) պաշտպանյալիս նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ քպ-ականների նկատմամբ «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական հոդվածով։
Պաշտպանյալիս մեղսագրվում էր համապատասխան ֆեյսբուքյան գրառումներ կատարելը 2023թ. հունվարին՝ մեր 15 զինվորների մահվան հանգեցրած դաժան հրդեհի առթիվ։
ՀԳ. Պաշտպանյալս հանրային անձ չէ, և չի ցանկանում, որ իր անձնական տվյալները հրապարակվեն»։