|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բաքվում երեկ շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը։
«Դատավարության» ընթացքում ցուցմունքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը:
Մասնավորապես, կեղծ տեսանյութով փորձել են Դավիթ Իշխանյանին մեղադրել 1992թ Արցախյան ազատամարտին Մոնթե Մելքոնյանի զորախմբում գործողություններ կատարելու համար, և իբրև թե հրամանատարի զոհվելուց հետո հրամանատարությունը ստանձնել է Իշխանյանը։ Մինչդեռ, Դավիթ Իշխանյանը նշել է, որ տեսանյութում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և որ տեսանյութն ինքնին նկարահանվել է քարոզչական նպատակներով։ Ինչպես պարզվել է՝ տեսանյութը նկարված է եղել 2020 թ-ին՝ Արցախի խորհրդարանական ընտրություններից առաջ և որ այդ գործողությունների ժամանակ Իշխանյանը վնասվածք է ունեցել և ձեռնափայտով է շրջել։