կարևոր
448 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-01 16:13
Հասարակություն

ՍԴ որոշման արդյունքում պարզվեց, որ այդ դատական ակտերը կայացրել են հակասահմանադրական մեկնաբանությամբ․ Հարություն Հարությունյան

«ՍԴ որոշման արդյունքում պարզվեց, որ այն դատավորները, որոնք արդեն իսկ ունեն կայացրած դատական ակտեր, որտեղ դիտել են ոչ անհրաժեշտ  պատճառահետևանքային կապի առկայությունը, փաստորեն, դատական ակտերը կայացրել են հակասահմանադրական մեկնաբանությամբ»,-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության գործընկեր, մասնակից տնօրեն Հարություն Հարությունյանը:

Նա նշեց, որ այսօր ունեն  բազմաթիվ հայցեր, որոնցում  պատճառահետևանքային կապն ամրագրված չէ, քանի որ նույն դատախազությունն իր բոլոր հայցադիմումներում այդ փաստարկները հստակ հերքել է:Բանախոսը նշեց, որ իրեն մտահոգում է ՍԴ որոշումից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՍԴ-ի՝ այդ պահին փոխնախագահ Վահե Գրիգորյանի հարցազրույցները. «Կարծում եմ՝ փորձում են մեկնաբանել իրենց՝ ՍԴ որոշումից շեղված հերթական հակասահմանադրական մեկնաբանությամբ՝ պնդելով տարբեր թեզեր, որոնք ՍԴ որոշման մեջ ոչ միայն չկան, այլև հերքված են: Կարծում եմ՝ այս արատավոր պրկատիկան մեզ պետք է շատ մտահոգի և բոլոր փաստաբաններով պետք է փորձենք այդ հակասահմանադրական մեկնաբանությունը դատարանների կողմից հնարավոր կատարման դեմն առնել, ինչպես, որ ըստ  էությամբ, ՍԴ որոշմամբ ստացվեց առնել պատճառահետևանքային կապի բացակայության մասով իրենց մեկնաբանությունների դեպքում»։