Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքը՝ էլեկտրոնային դեղատոմսերի անցման որոշման մասին
«Սիրելի հայրենակիցներ, ես այսօր խոսելու եմ էլեկտրոնային դեղատոմսերին անցման որոշման կիրառման և հանրությանը մի նոր խառնաշփոթային իրավիճակի մեջ գցելու մասին։
Իհարկե, ոչ ոք չի վիճարկում, որ այս որոշումը իրավունք ուներ կյանքի կոչվելու աշխարհում արագ ընթացող թվային փոխակերպումների մարտահրավերներին համապատասխան։ Ոչ ոք չի վիճարկում, որ հատկապես հակաբիոտիկները, հակասնկային, հակավիրուսային դեղերը և այլն, ինքնաբուժմամբ օգտագործելը խիստ վտանգավոր է և անթույլատրելի։
Բայց չէ որ այդ երևույթի դեմ պայքարելու համար արդեն կար դրանք միայն դեղատոմսերով վաճառելու պարտադիր պահանջ։
Ինչ ունենք արդյունքում։ Գրանցված դեղերի այսօրվա խիստ անբավարար ցանկով միթե չունենք չգրանցված դեղերի վաճառք սև շուկայում, միթե թղթային տարբերակով դեղատոմսերի պահաննջը որևէ կերպ նպաստել է դեղերի գների իջեցմանը կամ բժիշկների աշխատանքի հեշտացմանը։ իսկ միգուցե նման արդյունք չունենք, որովհետև համապատասխան վերահսկողություն չի իրականացվում տեսչական մարմնի կողմից, ինչպես չունենք տեսանելի արդյունքներ ծխելու դեմ պայքարի հարցում, ինչպես չունենք ավելի քիչ աղ օգտագործելու հարցում։
Որևէ որոշում կայացնելուց առաջ նախ պետք է վերլուծել, արդյոք դու իվիճակի ես այն իրականացնելու։
Իսկ այս դեպքում կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները եթե ոչ միանշանակ, ապա առնվազն ավելի շատ բացասական են
Միթե նախապես ճշտվել է, թե բոլոր դեղատներն են արդյոք միացած Արմեդ համակարգին, եթե այո, ապա ինչու որոշումը կյանքի կոչելուց հետո միայն մեկ օրում համակարգին միանալու 600 հայտ է գրանցվել։
Միթե ճ-տվել են, թե նման դեղատոմսեր գրող բժիշկներիցբոլորն են միացված համակարգին, կամ այդ բժիշկները արդյոք բոլորն են ապահովված համակարգիչով իրենց աշխատավայրերում, դեռ ավելին՝ բոլորն են տիրապետում համակարգչով աշխատանքին և այն էլ բավարար արագությամբ։
Արդյոք այս հարցերը ուսումնասիրված են հատկապես մարզային, գյուղական դեղատների և բժիշկների շրջանում։
Արդյոք ուսումնասիրված է, թե մեկ էլեկտրոնային դեղատոմս գրելը համակարգչից օգտվելու բավարար ունակություններով բժշկից ինչքան ժամանակ կտանի, հատկապես եթե հիշենք, որ յուրաքանչյուր դեղատոմսի լրացման անկետան մոտ 40 հարց է ներառում։
Արդյոք գնահատվել է բժշկի նման ծանրաբեռնվածության ու հոգնածության արդյունքում նրա՝ որպես բժշկի աշխատանքի արդյունավետությունը։
Եթե այո, ապա ինչպես է այդ գնահատականը ազդելու բժիշկների աշխատավարձի վրա, արդյոք բարձրանալու է այն, թե օրեցօր թանկացող մեր այս կյանքում արդեն միքիչ ավել, մի քիչ պակաս աշխատավարձը նշանակություն չունի, որովհետև կարևորը իշխանություն ունենալն է ու իրենց բարձր աշխատավարձերն ու պարգևավճարերը։
Արդյոք գնահատվելէ, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ դեղերի վաճառքի սև շուկայում դեղերի գների բարձրացման առումով։
Արդյոք գնահատվել է , թե հիվանդը ինչքան ժամանակ է ծախսելու դեղատոմս ստանալու համար հերթի մեջ մնալիս։ Միայն թե չասեք, թե կարող են նախապես առցանց հերթագրվել, դուք ինձնից շատ լավ գիտեք, որ մեր հիվանդների մեծ մասը նման հնարավորություն և հմտություն չունեն։
Այսինքն ինչ ունենք․
Հերթական որոշում, որի արդյունքում բժշկի աշխատանքի ծավալն է ավելանալու և ընդ որում առանց համապատասխան հավելավճարի,
Հիվանդի հերթ կանգնելու ժամանակն է ավելանալու դեղատոմս ստանալու համար,
Դեղատներում առանց այդ դեղատոմսերի վաճառքի սև շուկան է ընդլայնվելու և հետևաբար նաև դեղերի գներն են թանկանալու։
Սիրելի հայրենակիցներ, այս իշխանության ամեն նոր որոշում ձեր կյանքի որակի ոչ թե լավացման, այլ իրականում վատթարացման նպատակ ունի , քանի որ առողջական, ֆինանսական, գործազրկության լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացուն ավելի հեշտ է ղեկավարել։
Սակայն իրենք մի բան հաշվի չեն առել, որ ամեն ինչ իր սահմանն ունի, ինչպես հանրության համբերությունը։ և այդ համբերության բաժակն արդեն լցվել է և հանրությունը օր օրի ավելի շատ է զգում այս իշխանություննների հեռացման անհրաժեշտությունը։
Միայն սրաց հեռացմամբ կարող ենք սկսել մեր երկրի փրկության գորխընթացը։
Սրանք պետք է հեռանան, ինչքան շուտ, այնքան ճիշտ»։