Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե հարցն օրենսդրական դաշտում է և ոչ հակասահմանադրական, միանշանակ ընդունելի է` անկախ նրանից` կուսակցության անդամ եմ, թե` ոչ. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարապողոսյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելուն:
«Ես խմբակցության անդամ եմ, և քաղաքական որոշումները պարտադիր են բոլորի համար»,- ասաց նա:
Դիտարկմանը` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, փաստորեն, դրժում է խոստումը, պատգամավորը պատասխանեց. «Դա էմոցիաների դաշտից է, այդպես չեն քննարկվում դրանք: Ես ասացի իմ տեսակետը` հակասահամանադրական չէ և օրենքի սահմաններում է»:
Իսկ արդյո՞ք վարչապետի այլ թեկնածու ունի: Այս հարցին Կարապողոսյանը պատասխանեց. «Իհարկե` ոչ: Ի՞նչ է նշանակում, ո՞նց եք պատկերացնում` յուրաքանչյուր պատագամավոր վարչապետի մի հատ թեկնածու ունենա: Դուք կարող է ուրիշ թեկնածու ունենայիք, ես` ոչ»:
Հարցին` կարծում է, որ Սերժ Սարսգայնն անփոխարինելի՞ է, պատասխանեց, որ կարևորը նրա առաջադրվելը հակասահմանադրական չէ, մնացած հարցերը երկրորդային են իր համար: