կարևոր
1270 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-26 09:35
Քաղաքական

Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»

Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները կարծես թե մտահոգված են Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի տների ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական սյունեցի պատգամավորներին հանձնարարել է գնալ մարզ, շրջել տարբեր համայնքներում, լինել Խոզնավարում ու Խծաբերդում, զրուցել բնակիչներ հետ, հանդիպումներ ունենալ նրանց հետ ու առաջին ձեռքից ինֆորմացա տալ, թե ինչ է կատարվում համայնքներում: Փաշինյանի նպատակը առաջին ձեռքից իմանալն է, թե ինչ հաճախականությամբ են կրակում ադրբեջանցիները, դիրքերի, թե բնակավայրերի վրա են կրակում: Ու, կարծես թե, ՔՊ-ականները վատ լուրերով են վերադառնում․ բանն այն է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է բնակավայրերը, ոչ թե, օրինակ, դիրքերը, և սա նախօրերին հաստատվեց նաև ՊՆ-ում: Փաշինյանին ՔՊ-ակաները լավ լուրեր չեն փոխանցում, չնայած այն բանին, որ Փաշինյանը նստած սպասում է, թե երբ Ալիևը կհայտարարի, որ պատրաստ է ստորագրելու Խաղաղության համաձայնագիրը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը առաջիկայում պատրաստվում է անձամբ այցելել Սյունիքի մարզ, որպեսզի իր աչքերով տեսնի, թե ինչ է կատարվում այս առումով մարզի համայնքներում»։