|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
ՀՅԴ ՆԱՈՒՄ վարչության անդամ, Քաղաքական և ընտրական միջազգային փորձաքննությունների ասոցիացիաի անդամ Վարդան Գալստյանն անդրադարձել է զինված ադրբեջանցու կողմից հայ քաղաքացու կրակելու դեպքին՝ գրելով.
«ԱԱԾ-ն հայտնում է, որ դեռ սեպտեմբերի 29-ին է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից տեղեկություն ստացել, որ ադրբեջանցի զինծառայողը զորամասից փախուստի է դիմել (ինչպես հետո պարզվեց՝ զինված), կարող է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և հայտնվել հայկական բնակավայրերում, որտեղ ապրում են ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ։
Այսօր արդեն ԱԱԾ հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
ԱԱԾ հաղորդագրության մեջ չի նշվում ո՛չ ներթափանցյալի հայտնաբերմանն ուղղված աշխատանքների մանրամասների, ո՛չ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման և ո՛չ բնակչության զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ տարվող որևէ աշխատանքի մասին (գուցե և գաղտնի են պահում, չեմ բացառում)։
Քիչ առաջ լրահոսում հանդիպեցի Շաքիի բնակիչներից մեկի՝ լրատվականին հայտնած մի տեղեկատվության, համաձայն որի՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ գիշերել է գյուղի բնակիչներից մեկի տանը՝ օգտվելով տան տերերի բացակայությունից։
Զուգահեռաբար, այսօր՝ Արտաշատում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Արտաշատի համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը հայտնում է, որ քաղաքում երթ իրականացնելիս և թռուցիկներ բաժանելիս Օպերատիվ ծառայությունը մասնակիցներին ուղեկցել է նկարահանումներով՝ հույս հայտնելով, որ դա երթի մասնակիցների անվտանգության համար է, ոչ թե վաղը-մյուս օրը ՀՅԴ համակիրներին կալանավորելու։
Երթի մասնակիցներին, իհարկե, ավելի հեշտ է ուղեկցել և նկարել, քան գնալ Սյունիքի և համայնքային ոստիկանության ծառայողների հետ շրջել գյուղերով և փորձել գտնել զինված ադրբեջանցուն, ով կրակելով վիրավորելու է անզեն երեխաների հետ իր տուն եկած հայ կնոջ։
Մենակ թե չասեք, որ դեպքերը իրար «խառնել» պետք չի»։