| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի օրենսդիրներին են փոխանցել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որպեսզի ուսումնասիրեն ու դիրքորոշում ներկայացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին գործադիրից հորդորել են լավ կարդալ, ուսումնասիրել ու ակտիվ մասնակցություն ունենալ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկումների ժամանակ:
Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ պետք է իշխանական թեւը «գունավոր» ներկայացնի այն անելիքները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը՝ հայտնելով, թե այսքան ծանր վիճակում իրենց իշխանությունը ինչպես է պատրաստվում թոշակառուների գումարն ավելացնել, սոցիալական հարցեր լուծել, ընտանեկան ու առողջապահության շատ հարցեր լուծել:
Նախ՝ ՔՊ-ականները պետք է ակտիվ լինեն, յուրաքանչյուրն իր հանձնաժողովում պետք է այնպես անի, որ խորհրդարանական ընդդիմությանը «ճնշի», իսկ արդեն ԱԺ նիստերի դահլիճում բարձրաձայնի իրենց բոլոր անելիքները: Առաջիկայում բյուջեն կսկսեն քննարկել նախ Աժ հանձնաժողովներում, իսկ արդեն նոյեմբերին նախատեսվում է նախագիծն ԱԺ օրակարգում ներառել:
Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան ներկայանալը, քանի որ վերջինս անձամբ է պատրաստվում խոսել 2022 թվականի բյուջեի մասին: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի վրա հույս չի դնում Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում