Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ամանորից առաջ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հայկ Ցիրունյանը, Վահագն Ալեքսանյանը եւ Դավիթ Առուշանյանն այցելել են Արցախի շրջափակման հետեւանքով Գորիսում մնացած արցախցիներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, արցախցիները բավականին սառն են ընդունել ՔՊ-ական պատգամավորներին: Ամեն դեպքում, արցախցիներն իրենց վերաբերմունքն են ցույց տվել ՔՊ-ականներին եւ հասկացրել են, որ Արցախում այսօր ստեղծված իրավիճակի առաջին պատասխանատուն եւ մեղավորը հենց իրենք են: Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, որն արձագանքեց.
«Հանդիպումը հարթ է անցել, որեւէ միջադեպ կամ դժգոհություն չի եղել: Արցախցիներից հետաքրքրվել ենք՝ ինչ խնդիրներ կան, փորձել ենք լուծումներ գտնել, դիմել ենք նաեւ մարզպետարան: Ընդդիմադիր լրագրող էլ է այնտեղ եղել, կարող եք իրենից հարցնել»:
Հավելենք, որ այդ հանդիպումից հետո շատ ՔՊ-ականներ խուսափում են այլեւս այցելել արցախցիներին: Նրանցից շատերը արդեն մեկ ամիս է՝ մնացել են Երեւանում եւ չեն կարողանում վերադառնալ Արցախ, բայց իշխող պատգամավորներն այլեւս չեն այցելում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում