|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է որոշ քաղաքական գործիչների և քննադատների ենթադրությունները, որ Իլոն Մասկի կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) քաղաքական նպատակներով հավաքում է հասարակ ամերիկացիների անձնական տվյալներ։
«Ինչպես գիտեք, սա ճիշտ չէ։ Կարծում եմ՝ սա խելագար հարց է։ Մենք ուղղակի ուզում ենք բացահայտել խարդախությունը, չարաշահումները։ Գտեք նրանց, ովքեր [սոցիալական նպաստների] ցուցակներում են, ովքեր չպետք է լինեին այնտեղ, ովքեր ստանում են ամսական վճարումներ կառավարությունից, ովքեր չպետք է ստանային դրանք։ Արդյո՞ք այս մարդիկ գոյություն ունեն։ Շատ դեպքերում նրանք չկան, իսկ որոշ դեպքերում, ավելի վատ՝ նրանք գումար են ստանում, երբ չպետք է ստանային», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Time ամսագրին տված հարցազրույցում այդ մասին հարցին։