կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 10:18
Հասարակություն

Դպրոցներում անձնագրերի տվյալներ են հավաքում Բաբլոյանի որդու և «ՍԱՍ»-ի Արտակի համար. «ՉԻ»

Դպրոցներում անձնագրերի տվյալներ են հավաքում Բաբլոյանի որդու և «ՍԱՍ»-ի Արտակի համար. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկված են գործարար Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, ինչպես նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը։

Երկուսն էլ հաստատել են իրենց առաջադրման մասին լուրերը, եւ երկուսն էլ, ըստ էության, ձեւավորել են իրենց շտաբներն ու անցել գործի։ «ՉԻ» տեղեկություններով` ՀՀԿ այս երկու ներկայացուցիչներն արդեն խոչընդոտներ են ստեղծում միմյանց համար։ Բանն այն է, որ Արաբկիրի դպրոցների ու մանկապարտեզների կոլեկտիվները բաժանվել են երկու խմբի։

Դպրոցների տնօրենները սկսել են մանկավարժական կոլեկտիվներից հավաքագրել անձնագրային տվյալներ։ Որոշ դպրոցներում ասել են, թե Բաբլոյանի որդու համար են հավաքում, որոշներն էլ՝ ՍԱՍ-ի Արտակի։ Ավելին՝ ուսուցիչների վրա շատ տեղերում պլան է դրվել բացի իրենց անձնագրային տվյալներից եւս 8 մարդու անուն-ազգանուն եւ անձնագրային տվյալ ներկայացնել։ Ի դեպ՝ Արաբկիրի ուսումնական հաստատությունների տնօրեններն էլ այսօր երկու բանակի են բաժանված՝ ռեյտինգայինի մասով իհարկե»։