|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրաժարվեց խոսել Հայոց Ցեղասպանության մասին։
Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նրա համար պարզ է, թե ինչպես է տեղի ունեցել Հայոց Ցեղասպանությունը, ովքեր են մեղավոր, արդյոք կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915թ․, ինչին ի պատասխան ՔԿԾ պետը հրաժարվեց դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ այն իրեն վերաբերելի չէ․ «Խնդրում եմ՝ ինձ վերաբերելի հարցադրումներ»։
Թադևոսյանը նշեց, որ ինքը ՔԿԾ-ն է ղեկավարում, քաղաքական և դիվանագիտական հարցերի չի պատասխանում, իսկ իր անձնական կարծիքն ընկերների հետ է քննարկում։
«Միանշանակ ինձ համար սա կարևոր, Հայաստանի պատմության համար ողբերգական դեպք է»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում