Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ ցանկանում է նախարարին և քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրելու լիազորությամբ: Yerkir.am-ը նախագծի մասին տեղեկանում է e-draft.am կայքից:
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստում մասնավորապես նշվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը չունի գերատեսչական մեդալներ և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում խրախուսանքի տեսակները՝ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրելու լիազորությամբ՝ այդպիսով ապահովելով նաև քրեակատարողական ծառայողների համար նախատեսված խրախուսանքի տեսակները զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տրվող խրախուսանքի տեսակներին համապատասխանությունը ու դրանց միատեսակությունը։
Նախագծով նախատեսված խրախուսանքի տեսակների ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ և պատշաճ ձևով կատարելու, ինչպես նաև դրա արդյունքում գնահատված լինելու համար, միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանվույն գնահատել ու խրախուսել ծառայողական և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշատակիցներին` դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության դերը»: