Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Բժիշկ, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հայկազ Հարությունյանը պատասխանել է Արսեն Թորոսյանին․
«Մարդու օրգանիզմում ուռուցքը առաջանում է հենց սեփական բջիջներից։ Սկզբում այն աննկատ է, փոքր, երբեմն նույնիսկ թվում է՝ բարորակ է։ Բայց ժամանակի ընթացքում այն սկսում է աճել, խանգարել առողջ հյուսվածքներին, թուլացնել օրգանիզմի ֆունկցիաները, խաբել իմունային համակարգին՝ կարծես «սեփականն» է։ Եթե անտեսվի, ուռուցքը կարող է դառնալ մահացու։
Հասարակության մեջ նույնպես կան երևույթներ, որոնք սկիզբ են առնում ներսից՝ ժողովրդի միջից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացավ որպես ժողովրդի ձայն, որպես արդարության ու փոփոխությունների հույս։ Բայց ինչպես ուռուցքը, ժամանակի ընթացքում այն դարձավ կառույց, որը խաթարում է ազգային իմունային համակարգը՝ խոչընդոտելով առողջ, անկախ միավորների գործունեությունը։
Այսօր մենք ականատես ենք մի քաղաքական ուժի, որը՝
•տարածվելով բոլոր ոլորտներում,
•ներթափանցելով կրթությունից մինչև բանակ,
•ճնշելով մտավորականությանը ու ազգային արժանապատվությանը,
սկսում է ոչնչացնել մեր հավաքական իմունիտետը։ Այս կուսակցությունը հայաստանյան է, բայց մեր շահերի կրողը չէ։ Այն, ինչպես չարորակ ուռուցքը, պաշտպանում է ինքն իրեն՝ ժողովրդի անունից խոսելով, բայց գործողություններով գործում ժողովրդի դեմ։
Ինչպե՞ս ենք վարվում ուռուցքի հետ։
Չենք անտեսում։ Չենք վստահում նրա «սեփական» լինելու վրա։ Դիմում ենք բուժման՝ ճիշտ դիագնոզով ու վճռական քայլերով։
Ինչպե՞ս վարվենք այս քաղաքական ուռուցքի հետ։
Ազգը պետք է ակտիվացնի պաշտպանական համակարգը՝
•խթանելով ազգային միասնություն,
•բարձրացնելով մշակութային, կրթական ու հայրենասիրական ուժերը,
•ձևավորելով ազգային հիմքով քաղաքական շերտեր։
Մենք պետք է վերականգնենք մեր հասարակական օրգանիզմը՝ ազատելով այն ներսից ծնված, բայց հակահայ կյանքով ապրող երևույթներից։
Հեռացնենք ուռուցքը , հեռացնենք մեզ կրծող «քաղցկեղ» պայմանագիրը , և սկսենք բուժել օրգանիզմ-հասարակությունը պատրաստ լինելով անգամ մազաթափության:
Շտապենք քանի դեռ ուռուցքը չի տարածվել այնքան, որ միակ ելքը մահը լինի»։