Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Արաբկիր» ԲԿ-ում 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների խնդիրն է եղել։ Մեզ հայտնի դարձավ, որ դիահերձման արդյունքում երեխայի մոտ գոյացություն է հայտնաբերվել, չի բացառվում, որ այն կարող է չարորակ լինել և ուղիղ կապ ունենալ մահվան հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, Արաբկիր ԲԿ-ում 4 տարեկան երեխա է մահացել։ Պարզվել է, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից: ՆԳՆ-ից դեպքի օրը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ դիակի վրա բռնության հետևքեր չեն հայտնաբերվել։ ՔԿ-ից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ։ Մահվան պատճառները հայտնելուց նախաքննական մարմինն այս պահին դեռևս զերծ է մնում։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Աղբյուր` Փաստինֆո