կարևոր
1204 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-20 16:23
Աշխարհ

Լավրովը Եվրամիությանը մեղադրել է նացիզմի գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ

Լավրովը Եվրամիությանը մեղադրել է նացիզմի գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը՝ Եվրամիությանը մեղադրելով նացիստական գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ: Այս մասին նա հայտարարել է ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում, որից մի հատված տեղադրված է նրա Telegram-ալիքում։

«Խոսքեր չկան տեղի ունեցածը բնութագրելու համար։ Սա իսկապես անհասկանալի է. Եվրամիությունը բացահայտորեն ձգտում է վերակենդանացնել նացիզմի եվրոպական գաղափարախոսությունը, այն գաղափարախոսությունը, որը ծնվել է մայրցամաքում, ոչնչացվել և կտրականապես արգելվել է Նյուրնբերգյան ռազմական դատարանի կողմից։ Եվ հիմա նա նորից գլուխ է բարձրացնում»,-հայտարարել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ այդ գործընթացում առաջատար դեր են խաղում «բրյուսելյան բյուրոկրատիայի» ներկայացուցիչները։ Նա տեղի ունեցածը մտահոգիչ և տխուր միտում է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել դրա հետ։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գաղափարախոսությունը երկրորդ շունչ չստանա, որպեսզի վերջնականապես ոչնչացվի։ Եվրոպան պետք է վերադառնա իր իրական արժեքներին․ ոչ թե նրանց, որոնք ենթադրում են հնազանդություն, միատեսակություն և ագրեսիա այլախոհների նկատմամբ, այլ նրանց, որոնք կառուցվում են հարգանքի, պատմական հիշողության և ընտրության ազատության վրա»,-ընդգծել է Լավրովը։

Նա նաև հույս է հայտնել, որ Եվրոպայի երկրներում զգալի թվով քաղաքացիներ կան, որոնք պատրաստ չեն «հրաժարվել իրենց արմատներից և ենթարկվել նացիզմի ակնհայտ հոտով բյուրոկրատիային»։