|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին և ընդդիմադիր լրատվամիջոցներին հեղաշրջման փորձի մեջ:
Ըստ Ղարիբաշվիլիի՝ նախկին նախագահ Սահակաշվիլիի ստեղծած կուսակցությունը նախատեսում էր կազմակերպել լայնամասշտաբ հանրային առճակատում:
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ «Մտավարի Արխի», «Պիրվելի» և «Ֆորմուլա» հեռուստաալիքները, որոնք երեկ պահանջում էին կառավարության հրաժարականը, աշխատում են՝ Միացյալ ազգային շարժման շահերից ելնելով:
Երեկ տեղի ունեցած լայնամասշտաբ հանրահավաքի ժամանակ ցուցարարները պահանջել են, որ Ղարիբաշվիլին լքի իր պաշտոնը: Դա պայմանավորված է TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան հետ: Հուլիսի 5-ին նա ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ երթի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ: