|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը Sky News-ին հայտարարել է, թե ռուս լրտեսները փորձում են սաբոտաժի ենթարկել կամ գողանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտությունները, որոնք իրականացվել են բրիտանացի գիտնականների կողմից։
Բացի այդ՝ նա նաև կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «զարհուրելի վարքագծի համար այն պահին, երբ աշխարհը միավորվում է COVID-19 համավարակի դեմ պայքարում»։
Միևնույն ժամանակ նախարարը չի հայտնել՝ ի վերջո արդյո՞ք գողացվել էր հաքերների կողմից որեւէ տեղեկատվություն, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ը, Կանադան ու Մեծ Բրիտանիան։