կարևոր
1378 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-15 22:51
Քաղաքական

Կեղտոտ սուտ է հայտարարությունը, թե միջազգային դատարաններից հայցերը երկկողմ են հետ վերցվելու. Էդգար Ղազարյան

Կեղտոտ սուտ է հայտարարությունը, թե միջազգային դատարաններից հայցերը երկկողմ են հետ վերցվելու. Էդգար Ղազարյան

«ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե պայմանագրի կետ հանդիսացող միջազգային դատարաններից հայցերը հետ վերցնելու կետը երկկողմ է, կեղտոտ սուտ է». «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա հայտնեց, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի մաս է կազմում, բայց Ադրբեջանն այն չի վավերացրել և միջազգային քրեական դատարնի մաս չի կազմում, հետևաբար նա Հայաստանի դեմ հայցեր չի ներկայացրել և չի կարող ներկայացնել։

«Հայաստանի հայցերը վերաբերում են միջազգային քրեական խնդիրներին և եթե Երևանը թեկուզ մեկ անգամ հետ կանչեց իր հայցերը դատարանից, ապա երկրորդ անգամ նույն բովանդակությամբ հայց որևէ մեկը ներկայացնել չի կարող»,-ասաց Ղազարյանը և հավելեց, որ ստացվում է, որ այն ռազմական հանցագործությւոնները, որոնք Ադրբեջանը գործել է, ներվում են և Ալիևը խոսափում է հնարավոր պատժից և պատասխանատվությունից։

Ղազարյանը նաև նշեց, թե այն ոչ միայն անմիտ է, այլ չափազանց վտանգավոր։

 Նա նաև հիշեցրեց, որ Անթալիայի ֆորումում Արարատ Միրզոյանը կրկնել է Փաշինյանի անմիտ և չափազանց վտանգավոր թեզը, որ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ Հայաստանի տարածքի 60-70%-ը ունի ադրբեջանական պատկանելիություն, բայց իրենք չեն պահանջում, որ Ադրբեջանը փոխի իր սահմանադրությունը, իսկ Հայաստանը պատրաստ է իր Սահմանադրությունից Բաքվի պահանջով հեռացնել նախաբանը։