|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Դերսիմ քաղաքի Օվաջըք շրջանի կենտրոնական դատարանում զինված հարձակում է տեղի ունեցել: Ըստ Demokrathaber-ի՝ մեքենայի պայթեցման հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, որոնցից 2-ը՝ ոստիկան: Նրանց վիճակը ծանր է:
Պայթյունին հաջորդել են զինված բախումները, որոնց հետևանքով անջատվել է հեռախոսակապը: Նաև հրդեհ է բռնկվել:
Նշվում է, որ դեպի Օվաջըք մուտք ու ելքերը փակվել են: Դերսիմից մեծ թվով շտապօգնության մեքենաներ ուղարկվում են դեպքի վայր:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: