Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտնում է՝ Աննա Հակոբյանի շարասյան մասնակցությամբ վթարի մասին, որը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։
«Ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի տարածել այսօր Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկային ծառայության մեքենայի վթարի և դրա հետևանքների մասին։ Բնականաբար, ինչպես մյուս դեպքերում, վթարից հետո Աննա Հակոբյանի շարասյունը չի կանգնել` վթարի ենթարկվածներին օգնություն ցուցաբերելու համար։
Երեկ էի Ազգային ժողովի խորհրդարանական լսումների ժամանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից փորձում հասկանալ, թե քանի մարդ են պլանավորում սպանել Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու ժամանակ։ Հուսանք այդ վթարը գոնե ողբերգական հետեւանքներ չի ունեցել։
Չարիքի և տգետների երթը շարունակվում է։ Այն այսօր վտանգված Սյունիքում է»,- գրել է նա։