|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների մասին որոշումն անհրաժեշտ է ստորագրել, դա անհրաժեշտ է նաեւ հենց Հայաստանի համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Մոսկվայում ելույթ ունենալով կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստում։
Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համապատասխան լրամշակումներից հետո հնարավոր կլինի հասնել փաստաթղթի ստորագրմանն ու այդ միջոցառումների ձեռնարկմանը։«Ես համոզված եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում նաեւ Հայաստանի համար»,- հայտարարել է Զասը։
Բացի այդ, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Արևելյան Եվրոպայում և ամբողջ Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության արդյունքներից և դրան հաջորդող պայմանավորվածություններից։
«Անվտանգության վիճակը ողջ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում և ընդհանրապես եվրասիական տարածքում, հավանաբար, և միջազգային անվտանգության ողջ ճարտարապետությունը մեծապես կախված կլինի հատուկ ռազմական գործողությունից և դրա արդյունքում ձեռք բերված խաղաղության համաձայնագրերից»,-ասել է նա։