|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ավստրալիայի խորհրդարանի անդամ Փոլ Ֆլետչերը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ֆլետչերը նաև պահանջել է ամսական պարբերականությամբ տրամադրել տեղեկություններ Դավիթ Իշխանյանի հոգեկան և ֆիզիկական առողջության վերաբերյալ:
Նամակում նշվում է. «2019 թվականին ես և իմ մի քանի տասնյակ գործընկերներ հանդիպել ենք պարոն Իշխանյանի հետ մեր Դաշնային խորհրդարանում։ Հենց այս պատճառով նրա ձերբակալության և կալանքի պայմանները հատկապես մտահոգիչ են ինձ համար»:
Փոլ Ֆլետչերը նամակը եզրափակել է հետևյալ հայտարարությամբ. «Աշխարհը հետևում է Ադրբեջանին։ Ավստրալիան հետևում է Ադրբեջանին»:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ֆլետչերին իր նամակի և բոլոր հայ պատանդների ազատ արձակմանը նվիրվածության համար: