|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Միացյալ Նահանգները ողջունում է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 5 հայ զինծառայողների վերադարձը. ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Մենք կոչ ենք անում վաղաժամկետ ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին, փոխանակել աճյունները և գրանցել անհայտ կորածներին։ Մենք ընդգծում ենք բռնի պահվողների նկատմամբ միջազգային պարտավորություններին համապատասխան մարդասիրական վերաբերմունքի կարևորությունը»,- ասվում է թվիթում։