|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: Այս մասին հայտնում է ANCA-ն։
«Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախի փախստականների անվտանգ վերադարձը և Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը խաղաղության անվերապահ նախապայմաններ են և ոչ թե Բաքվի սակարկությունների գործիք, որոնցով վերջինս ստիպում է Հայաստանին միակողմանի զիջումների գնալ», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ադրբեջանի խորհրդարանն, ինչպես և սպասվում էր, բացասական է արձագանքել այս զարգացումներին. օրինագծի ընդունումը որակել են որպես «ԱՄՆ Կոնգրեսը՝ հայկական լոբբիի շահերից ելնելով, Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք դարձնելու փորձ է կատարում»:
Բաքվում «առանձնակի վրդովմունք են հայտնել օրինագծում «ռազմագերիներ» և «քաղաքական բանտարկյալներ» եզրույթների օգտագործման կապակցությամբ»։